Իրանը Կանադայի թագավորական ռազմածովային ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, որոշումը կայացվել է Օտտավայի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ (ԻՀՊԿ) սև ցուցակում ներառելուն ի պատասխան, հաղորդել է Newsweek-ը:
Հրապարակման համաձայն՝ Թեհրանի հայտարարությունը սրել է երկու երկրների միջև լարվածությունը և նոր մտահոգություններ է առաջացրել դիվանագիտական հետևանքների վերաբերյալ:
Նախկինում հաղորդվել էր, որ Կանադայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատճառով: Իրանի արտաքին գործերի նախարարությունը որոշումը որակել է անօրինական և սադրիչ, քանի որ ԻՀՊԿ-ն Իրանի պաշտոնական զինված ուժերի անբաժանելի մասն է կազմում:

Русский