Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կայա Կալլասն ու ԵՄ այլ ներկայացուցիչներ ժամանել են Կիեւ

Blog Image

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը և Եվրոպական արտաքին գործերի պաշտոնյաները ժամանել են Կիեւ։

Նրանց դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Այս այցը Ուկրաինայի հետ իրական քաջության և համերաշխության նշան է։ Ես շնորհակալ եմ բարձր ներկայացուցիչ և փոխնախագահ Կայա Կալլասին և բոլոր եվրոպացի գործընկերներին, ովքեր այսօր ժամանել են Ուկրաինա», - գրել է Սիբիհան։

Կալլասը նույնպես մեկնաբանել է իր այցը։ «Եվրոպան ձեր կողքին է։ Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ ու մարդասիրական աջակցություն», - գրել է նա։

Send