Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում խոցել են 575 միավոր և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Եզրափակչում Խլղաթյան-Կարապետյան զույգը 11:17 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։

Русский