Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են․ Լավրով

Blog Image

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են, սակայն դրանք կրում են ոչ պաշտոնական և գաղտնի բնույթ, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ երկխոսության վերսկսման հեռանկար երկար ժամանակ չի եղել, քանի որ ամերիկացի միջնորդները զբաղված են եղել այլ հարցերով: «Միջնորդները, ինչպիսին առաջարկեցին լինել մեր ամերիկացի գործընկերները, այժմ զբաղված են այլ գործերով, և քանի որ նրանք արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունների համար ունեն միջնորդների մեկ խումբ, որոշակի դադար է առաջացել»,- ասել է Լավրովը ՏԱՍՍ-ին:

Ըստ Լավրովի՝ Մոսկվան շարունակում է աշխատել ՌԴ նախագահի կողմից առաջադրված խնդիրների վրա՝ ապահովելով ռազմական հատուկ գործողության դիվանագիտական բաղադրիչը:

Send