Հայր Զաքարիան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը:
Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում...
մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»:
Հիշեցնենք, որ այսօր Էջմիածնի Մայր տաճարի մոտ քաշքշուկի ժամանակ վատացել էր տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը․ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի կաթված էր արձանագրվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Русский