Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ Միջազգային

63-ամյա Քիֆի Դին մեղավոր է ճանաչվել հիփ-հոփ աստղ Թուփաքի սպանության համար

Blog Image

Ամերիկյան Լաս Վեգասի դատարանի ատենակալները 63-ամյա Դուեյն «Քիֆի Դի» Դեյվիսին մեղավոր են ճանաչել 1996 թվականին հիփ-հոփ աստղ Թուփաք Շակուրի (2Pac) սպանության մեջ։

Դեյվիսն ավելի վաղ մեղադրվել էր ռեփերի սպանությունը կազմակերպելու մեջ։

Մահացու զենքով առաջին աստիճանի սպանության մեջ մեղավոր ճանաչված Դեյվիսին սպառնում է ցմահ բանտարկության առավելագույն պատիժ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Նրա դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին։

Դեյվիսը, որը դատավարության ընթացքում պնդել էր իր անմեղությունը, ասել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Քննությունը չի պարզել, թե ով է կրակել Մաքավելիին սպանած զենքից։ Սակայն, Նեւադայի օրենսդրության համաձայն, Դեյվիսը կարող է դատապարտվել սպանության համար, նույնիսկ եթե նա չի կրակել զենքից։

Ատենակալների ժյուրին խորհրդակցել է մոտ երեք ժամ նախքան դատավճիռ կայացնելը։ Դատավճռի հրապարակումից հետո Շակուրի քույրը՝ Սեկիվան, լաց է եղել և գրկել մեղադրողներին։ Դեյվիսի որդին, որը նույնպես ներկա է եղել դատական ​​նիստին, ձեռքով ծածկել է դեմքը։

Թուփաք Շաքուրի վրա կրակել են Լաս Վեգասում 1996 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նա երաժշտական ​​մագնատ Մարիոն «Սուջ» Նայթի հետ մեքենայով գնալիս էր եղել 662 ակումբ, որտեղ պետք է ելույթ ունենար։ Սպիտակ Cadillac-ը կանգ է առել լուսացույցի մոտ՝ սև BMW-ի մոտ, որի մեջ էին եղել Շաքուրը և Նայթը, և արձակել էր չորս կրակոց։ Ռեփերը մահացել էր ստացած վերքերից սեպտեմբերի 13-ին, իսկ Նայթը ողջ էր մնացել։

Թուփաքի սպանությունը տեղի է ունեցել երկու հանցավոր խմբավորումների՝ «South Side Compton Crips»-ի և «Mob Piru Bloods»-ի միջև մրցակցության ֆոնին։ Նայթի «Death Row Records» լեյբլը կապված էր եղել վերջինիս հետ։ Թուփաքը եղել էր լեյբլի աստղերից մեկը։ «South Side Compton Crips»-ի առաջնորդներից մեկը Դուեյն «Քիֆի Դի» Դեյվիսն էր եղել։ Դեյվիսին մեղադրանք է առաջադրվել Թուփաքի սպանությունը կազմակերպելու համար 2023 թվականին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դեյվիսը հրապարակել էր հուշագրություն, որտեղ պատմել էր ռեփերի սպանության հետ կապված որոշ հանգամանքների մասին։ Գրքում նշված է, որ Դեյվիսը եղել է այն մեքենայում, որից ռեփերի վրա կրակել էին, և որ նա էր հանձնել կրակողին սպանելու համար օգտագործված ատրճանակը։

Send