Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տնտեսություն

Իրազեկում․ փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում

Blog Image

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։  Այդ մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

  • անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
  • ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք, 
  • ավանդատուի խնայողական գրքույկը  (առկայության դեպքում),
  • տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
  • ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
Send