Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կալանավորված նախկին ղեկավարի որդին ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Blog Image

Թեյմուր Մեհդիեւն ազատվել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնից, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է համապատասխան հրամանը։

Թեյմուր Մեհդիեւը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիեւի որդին է։ Հոկտեմբերին Սաբայիլի շրջանային դատարանը Ռամիզ Մեհդիեւին նկատմամբ տնային կալանքի էր սահմանել չորս ամսով։

Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով մեծ մասշտաբով ձեռք բերված գույքի լվացում)։

Send