Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, հուզիչ գրառում է արել ինստագրամյան իր էջում․
«Երեք ամիս է անցել Պապ և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին
Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասեց.
-Ձմեռ պապիկ դու Աստված պապիկի մոտ կարողանում ես գնալ` խնդրում եմ կասես, որ իմ Պապային լավ նայեն, որ չարը չկարողանա Պապայիս բան ասի…
Չեմ ուզում ուղղակի գիտակցեմ, որ սա է այն իրականությունը որում մենք ապրում ենք…
Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ մեր անփոխարինելի Պապա»:

Русский