Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը Մերձավոր Արևելքի երկրներին առաջարկում է տարածաշրջանի անվտանգությունն ապահովող նոր ձևաչափ ստեղծել

Blog Image

Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին առաջարկել է ստեղծել տարածաշրջանի անվտանգության ապահովման սեփական ձևաչափը ստեղծել՝  Մերձավոր Արևելքի պետությունների մասնակցությամբ։ Հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները ձեզ հետ: Առաջարկում ենք խաղաղության և կայունության ապահովման համար ստեղծել Մերձավոր Արևելքի անվտանգության ձևաչափ, որում ներգրավված կլինեն իսլամական երկրները, որպեսզի ապահովենք խաղաղություն, կայունություն և անվտանգություն»,-ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքի երկրները իրենց տարածաշրջանում  օտարների ներկայության կարիք չունեն։

Send