Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նիկոլը չի սերտել Մովսես Խորենացու դասը․ Շարմազանով

Blog Image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Նիկոլը չի սերտել Մովսես Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում։

Փաշինյանն ասում է՝ իսկ ինչու՞ Զելենսկին չպիտի գար Հայաստան։Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում ՌԴ, կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան։

Էս մարդը մինչեւ հիմա չի հասկացել, որ երբ ՌԴ,ԱՄՆ կամ Ֆրանսիայի ղեկավարները այցելում են Ադրբեջան կամ հակառակը՝ դա տրամաբանական է, քանի որ նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ էին։

Ավելին, դժվար չէ կռահել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի համար դժվար է ու գրեթե անհնար է սահմանափակում դնել ու՞մ հետ հանդիպի, ու՞մ հետ ՝ոչ։

Ակնհայտ է, որ մեծ տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն աշխահաքաղաքական ու տնտեսական զարգացումների վրա ,քան՝ փոքր պետությունները։

Ու այստեղ դժբախտաբար գործում է ՝ «что позволено Юпитеру,то не позволено быку» դեռեւս անտիկ աշխարհից եկող բանաձեւը։

Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ,այն հաշվարկ է, սեփական պետության շահերին չվնասելու հաշվարկ, որը Նիկոլը չունի։

Էդ խելքին էր էլի,որ 2018-ի մայիսի 8 -ին ասում էր՝ իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։
Բայց ընդամենը մի քանի տարի հետո ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Էս մարդն այդպես էլ չհասկացավ ,որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ, եւ ամեն մեկը, ինչպես Մովսես Խորենացին կասերշ «ամեն մարդ իր վերմակի չափով պետք է մեկնի ոտքերը»։

Թե չէ մեր ինքնիշխան իրավունքն է ում ուզենքշ կարող ենք ՀՀ-ում հյուրընկալել, ո՛չ ՌԴ -ի գործն է, ո՛չ էլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի։

Հարցը նրանում է, թե հյուրերի գնալուց հետո ՀՀ-ն օգուտնե՞ր է քաղելու, թե՞ անասելի վնասներ է ատանալու»։

Send