«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է գործնական քայլեր ձեռնարկեն». այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշել է, որ Նիդերլանդները աջակցում է այս տարածաշրջանում վստահության ամրապնդմանը․ «Տևական խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի»։
Նրա խոսքով՝ Նիդերլանդները բարձր է գնահատում Ադրբեջանի դերը՝ որպես տրանսպորտային հանգույց։ Նախարարը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է այս ոլորտում հոլանդական ընկերությունների մասնակցությամբ։

Русский