Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կատարը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ-ի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու գործողությանը

Blog Image

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պլանավորում մասնակցել ԱՄՆ-ի՝ Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու գործողությանը։

«Խոսքը մեկ կողմի կողմից մյուսի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին է, այլ ոչ թե ՄԱԿ-ի պատժամիջոցների։ Մենք այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չենք կայացրել։ Մեր առաջնահերթությունն այն է, որ բոլոր կողմերը վերադառնան բանակցությունների և գտնեն այս ճգնաժամի լուծումը», - ասել է նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։

Նրա խոսքով՝ Կատարը «պատրաստ է մասնակցել պատժամիջոցներին, բայց միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն միջազգային մակարդակով»։

Մաջիդ ալ-Անսարին նաև ընդգծել է, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի կողմից նախատեսված միջոցառումները ուղղակիորեն չեն ազդում Կատարի վրա։

Դիվանագետը նշել է, որ Կատարը պահպանում է չեզոք դիրքորոշում և չի աջակցում հակամարտության որևէ կողմի։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի վրա լրացուցիչ տնտեսական ճնշում գործադրելու արշավ սկսելու մասին։ Ի թիվս այլ բաների, Վաշինգտոնը պլանավորում է միջոցառումներ այն երկրների դեմ, որոնք շարունակում են որոշակի առևտրային գործարքներ Թեհրանի հետ։

Send