Քիչ առաջ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ՝ ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քնկչական խմբի ղեկավար Մնոյանի դեմ՝ քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ՝ կեղծ ապացույց օգտագործելու համար:
Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է ներկայացնելով իրական խոսակցությունը: Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը:
Ներկայացված հաղորդումը նաև հնարավորություն է գլխավոր դատախազի համար ապացուցել, որ ոչ թե իր ցանկությամբ է սուտ տվյալներ հայտնել ԱԺ ամբիոնից, այլ ենթակաների հանցավոր գործունեության արդյունքում:
Փաստաբան Հովհանես Խուդոյան

Русский