Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մենք չենք թողնի Եվրոպական Խորհրդին առանց Ուկրաինայի ֆինանսավորման հարցի լուծման․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Blog Image

Ոչ ոք չի լքի ԵՄ գագաթնաժողովը, քանի դեռ չի լուծվել Ուկրաինայի ֆինանսավորման հարցը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ես ներկայացրել եմ երկու առաջարկ, երկու ֆինանսավորման տարբերակ, որոնք քննարկվում են։ Մեկը ԵՄ բյուջետային վարկերի միջոցով ֆինանսավորումն է, իսկ երկրորդը՝ փոխհատուցման վարկը»,- նշել է ֆոն դեր Լայենը։

«Մենք պետք է այսօր լուծում գտնենք։ Խորհրդի նախագահն ասել է դա, և ես նրան աջակցում եմ այս հարցում։ Մենք չենք թողնի Եվրոպական Խորհրդին առանց Ուկրաինայի ֆինանսավորման հարցի լուծման՝ հաջորդ երկու տարիների համար։ Եվ կան երկու տարբերակ, որոնցից մեկը պետք է համաձայնեցվի Եվրոպական խորհրդում», - լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Send