Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակը Փաշինյանին հեռացնելն է. Արթուր Վանեցյան

Blog Image

Վստահ եմ, որ, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարեւոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որեւէ օգուտ չենք ունենալու։ Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաեւ գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար։ Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերին։ 

Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցությունը եւ ինքը մասնակցում են ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ 

«Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք»,- նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Send