Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը ցուցաբերել է անկեղծ հաղորդակցություն Ուկրաինայի շուրջ բանակցությունների ժամանակ․ Վիտկոֆֆ

Blog Image

Ռուսաստանը ցուցաբերել է անկեղծ հաղորդակցություն Ուկրաինայի շուրջ նախորդ եռակողմ բանակցությունների ժամանակ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆֆը։

«Մենք գնացինք տարբեր սենյակներ։ Մենք ունեցանք ռազմական բանակցություններ և քննարկեցինք տնտեսական բարգավաճումը։ Ինչ վերաբերում է ռուսներին, մենք տեսանք որոշակի չափավորություն և, կարծում եմ, անկեղծ հաղորդակցություն», - ասել է Վիտկոֆֆը, որի խոքերն է մեջբերել ուկրաինական TSN հեռուստաալիքի կայքը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնեւում փետրվարի 17-18-ը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները բնութագրել է որպես դժվար, բայց գործնական։ 

Send