Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը ստիպված է գործ ունենալ դիրքորոշումների անընդհատ փոփոխության հետ․ Իրան ԱԳՆ խոսնակը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Blog Image

Վաշինգտոնի հետ բանակցությունների հիմնական խնդիրն այն է, որ Թեհրանը ստիպված է գործ ունենալ դիրքորոշումների անընդհատ փոփոխության, խաղի կանոնները կեսից փոխելու, տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր հայտարարությունների և հակասական հռետորաբանության հետ, CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Սա ամբողջ գործընթացը դարձնում է չափազանց ծանր»,- նշել է իրանցի դիվանագետը։

«Ամերիկացիները պետք է հասկանան, որ պետք է ճանաչեն Իրանի իրավունքները, այդ թվում՝ ուրանը խաղաղ ճանապարհով հարստացնելու իրավունքը՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի»,- ընդգծել է Բաղային։

Send