Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02-07.06.2026թ.)
 
 
   
Երևան քաղաքում՝
Հունիսի 2-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

 

Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ին առավելապես կեսօրից հետո, 7-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        36.6°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               5.6°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       20.7°C

Send