MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության վաղվա նիստի օրակարգը։ Նախագծերից մեկով նշվում է՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 5,0 հազ․ տոննա չափով գլուխ սոխի սակագնային արտոնություն, ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող գլուխ սոխի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։
Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:
Մարիաննա Արամյան

Русский