Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է

Blog Image

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով։

Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով:

Ըստ քննչական կոմիտեի՝ ընդդիմադիր գործիչը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և խոշոր գումարի՝ 622,000 ԱՄՆ դոլարի դիմաց արտասահմանյան կառույցի ներկայացուցչի է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Խոսքը վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում սահմանազատման թեմայով կայացած լսումների ընթացքին ու արդյունքներին:

Պաշտպանական կողմը հերքել է այս տեղեկությունը։ Թևանյանը սա որակում է քաղաքական հետապնդում գործող իշխանությունների կողմից։ 

Send