Մենք բացարձակապես չենք կարող վստահել ամերիկացիներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հետևաբար, ամեն ինչ պետք է պարզաբանվի, նախքան որևէ համաձայնության հասնելը։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են Վաշինգտոնին կրկին պատերազմի մեջ ներքաշել, բայց ես հույս ունեմ, որ առողջ բանականությունը կհաղթանակի, և մենք կդիմենք դիվանագիտությանը՝ լուծում գտնելու համար»,- նշել է Արաղչին։
Նախարարն ասել է, որ Իրանը երբեք չի ցանկացել միջուկային զենք ունենալ։ «Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ուզում ատոմային ռումբ։ Մենք ունենք միայն խաղաղ միջուկային ծրագիր»,- շեշտել է նա։
Ըստ Արաղչիի՝ Թեհրանն ԱՄՆ-ից հաղորդագրություններ է ստացել, որոնք ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը ձգտում է շարունակել բանակցությունները։

Русский