«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․
«Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ:
Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:
Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա:
Ապրիլի 24-ին, ժամը 11-ին միասին դեպի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր»:
Ապրիլի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համաժողովրդական միջոցառումներին կմասնակցի «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ՋՆՋԻ» երթով։

Русский