Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն

Blog Image

Ջանես Նազարյանը (71 կգ) դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն: Մրցաշարի եզրափակչում Նազարյանը 4-0 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Բասիլիային։ Նազարյանն այժմ ունի աշխարհի առաջնության ոսկե մեդալ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալ։

Բուլղարիայում կայացած մրցաշարի ժամանակ հայ ըմբիշը ոչ մի միավոր չզիջեց մրցակիցներին՝ 6-0 ռումինացու, 8-0 մոլդովացու, 9-0 ռուսի, 10-0 իտալացու և 4-0 վրացիի դեմ։ Ընդհանուր հաշիվը 37-0 էր։

Սա Հայաստանի վեցերորդ մեդալն է մրցաշարում և երկրորդ ոսկին։

Send