«CGM San Antonio» առևտրային նավը երեկ ուշ երեկոյան հրթիռային հարված է ստացել Պարսից ծոցի արևելյան մասում, հաղորդել է «CBS News»-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների։
Նավը հարված է ստացել է ենթադրաբար ցամաքային թևավոր հրթիռով, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի քանի ֆիլիպինցի անդամներ։
Աղբյուրները նշել են, որ ֆրանսիական ընկերությանը պատկանող նավը հարված է ստացել երեքշաբթի ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով, երբ այն եղել է Դուբայի մոտակայքում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ափերի մոտ։

Русский