Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

​«Վենեսուելան վերահսկելու միջոցը ֆինանսական հոսքերի վերահսկումն է», «Գրենլանդիան կարևոր է աշխարհի անվտանգության համար»․ ԱՄՆ փոխնախագահ

Blog Image

Վենեսուելան վերահսկելու միջոցը նրա ֆինանսական հոսքերի վերահսկումն է, ասել է ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։

«Մենք վերահսկում ենք էներգետիկ ռեսուրսները և ռեժիմին ասում՝ «դուք կարող եք նավթ վաճառել միայն այն դեպքում, եթե դա ծառայում է Ամերիկայի ազգային շահերին»»,- ընդգծել է Վենսը։

Նա նաև խոսել է Գրենլանդիայի մասին, որը Վաշինգտոնը ցանկանում է «իրենով անել»։

«Գրենլանդիան կարևոր է ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի ազգային անվտանգության համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

«Հրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքը մասամբ կախված է Գրենլանդիայից։ Դանիան չի կարողացել բավարար կերպով ապահովել կղզու անվտանգությունը», - նշել է Ջեյ Դի Վենսը։

Send