ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ Իրանի պնդումները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարն այսօր հայտարարել էր, որ Իրանն իր «ռազմածովային ուժերի» միջոցով լիակատար վերահսկողություն է իրականացնում Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Իրանը ռազմածովային ուժեր չունի, քանի որ ԱՄՆ ուժերը խորտակել են դրանք։ Իրանը նաև չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչի վկայությունն է այն փաստը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այնտեղով անարգել անցել են հազարավոր նավեր՝ տեղափոխելով ավելի քան 1 միլիարդ բարել նավթ»,- հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

Русский