Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ալիեւը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ․ ինչ են խոսել ու ստորագրել

Blog Image

Մայիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Իլհամ Ալիեւն անդրադարձել է այսօր ստորագրվելիք փաստաթղթերի կարևորությանը համագործակցության ընդլայնման առումով։

Կոբախիձեն նշել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը կարևոր դեր են խաղում շատ երկրների համար տրանսպորտային կապերի առումով և անդրադարձել է այս ոլորտում համագործակցության հետագա խորացման կարևորությանը։

Շնորհավորելով Ադրբեջանի նախագահին ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանը Բաքվում անցկացնելու կապակցությամբ՝  Վրաստանի վարչապետը նշել է, որ միջոցառումը հիանալի հարթակ է ապահովում համաշխարհային քաղաքային զարգացման օրակարգը քննարկելու համար։

Հանդիպման ժամանակ նշվել է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ, ներդրումային և այլ ոլորտներում «համագործակցության ընդլայնման զգալի ներուժը»։

Ալիևի և Կոբախիձեի մասնակցությամբ ստորագրվել են կառավարությունների միջև Վրաստան բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը, Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման և Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագիրը, Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի նախագծի իրականացման շրջանակներում Մարաբդայից մինչև Թուրքիայի հետ սահման (Կարցախի) երկաթուղային հատվածի վերականգնման, վերակառուցման ու կառուցման համակարգող խորհրդի 41-րդ նիստի արձանագրությունը։

Send