Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ-ն կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին

Blog Image

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։

Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացման ծրագրերին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք արդյունավետ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Send