Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Blog Image

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվել է։

Կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար՝ ծառայողական լիազորությունները օգտագործելով: Տեր Գարեգին Արսենյանն այս գործի շրջանակում մեղադրվում է թեմակալ առաջնորդին օժանդակելու մեջ: Պաշտպանական կողմը սա որակում է որպես քաղաքական հետապնդում։

Send