Քիչ առաջ իր տնից ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ Արա Նախշքարյանը, հայտնել է իրավապաշտպան Աբրասիմ Աթոյանը։
«Հենց նոր իր տանից ձերբակալվել է Արա Նախշքարյանը»,- գրել է Աթոյանը։
Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է: Նա «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու է եղել
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ դաշնակցական գործիչը ձերբակալվել է նախընտրական կաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։։

Русский