Գոհունակությամբ հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը 2026 թվականի բյուջեի վերաբերյալ Ազգային մեծ ժողովում իր ելույթի ընթացքում։
«Մենք աջակցում ենք գործընթացը կայուն ձևով ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը և բարգավաճմանը»,- նշել է նա։
Գյուլերն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ամեն կերպ նպաստել այս հարցում։

Русский