Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։
Հանդիպմանը դիտարկվել են հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, թվային փոխակերպման և արհեստական բանականության ոլորտներում։ Այդ համատեքստում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Փաշինյանի՝ 2025թ․ նոյեմբերին Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության միջև համագործակցության Հուշագրի դրույթների գործնական իրականացման կարևորությունը։
Արմեն Ղևոնդյանի կողմից ներկայացվել են նաև կիսահաղորդիչների և արհեստական բանականության, դատա-կենտրոնի և նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասով Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրած վերջին զարգացումները, որոնք կոչված են ամրագրել Հայաստանի վարկանիշը՝ որպես կարևոր տեխնոլոգիական հանգույցի։
Ղազախստանի փոխվարչապետ Ժասլան Մադիևը տեղեկացրել է Աստանայում հիմնադրած արհեստական բանականության «Alem.ai» միջազգային կենտրոնի զարգացման վերաբերյալ, որի շրջանակներում մոտ ժամանակներս իր գործունեությունը կծավալի «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է երկխոսությունը շարունակելու և հետագա շփումների շրջանակներում համագործակցության հստակ ուղղությունների մշակման մասով փոխադարձ պատրաստակամությունը:

Русский