Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը

Blog Image

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է․

«Մեր լույսն ու ջերմությունը այսօր գնաց հավիտենական հանգստի ու խաղաղության…Բարի ճանապարհ, մամ…

Ծանր հիվանդությունից հետո, մահացել է մայրս՝ Հերմինե Հովհաննիսյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30-19:30, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 11:00-ին»։

MediaHub-ի խմբագրությունը ցավակցում է պատգամավորին՝ ծանր կորստի համար։

Send