Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երևանը հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին․ Զախարովա

Blog Image

Երևանը ոչ պաշտոնապես հայտարարել է Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին, հայտնել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրանց թվում են Պետդումայի երեք պատգամավորներ, Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ «Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ... Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք ԵՄ պատժամիջոցների ցուցակում են, և սա պաշտոնական Երևանի կողմից ԵՄ ավագների առջև մի տեսակ խոնարհվելու դրսևորում է»,– նշել է Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ այս ռուս դիտորդներին հավատարմագրելուց հրաժարվելը խորապես ցավալի է, և որ Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ իր հարաբերություններում։

Send