30-ամյա մի կին մի քանի կրակոց է արձակել փոփ աստղ Ռիհաննայի՝ Բեւեռլի Հիլզում տան վրա, գրել են ԶԼՄ-ները։
Կինը ձերբակալվել է, ոչ ոք չի տուժել։ Դեպքի պահին Ռիհաննան տանն է եղել։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, և մեկ փամփուշտը խոցել է առանձնատան պատը։
Երգչուհին ապրում է իր զուգընկերոջ՝ ռեփեր «A$AP Rocky»-ի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի։ Հստակ չէ, թե կրակոցների պահին տանն այլ մարդիկ են եղել, թե ոչ։

Русский