Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հնդկաստանը 1 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանին՝ տանկերի վրա հարձակման պատճառով

Blog Image

Հնդկաստանը կրկին ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի է կանչել՝ Օմանի ափերի մոտ իր նավերի վրա հարձակումների հետ կապված բողոքի նոտա հղելու համար, գրել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալությունը հայտնել է, որ սա երեք օրվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ Նյու Դելին պաշտոնապես բողոք է ներկայացնում ԱՄՆ-ին՝ հնդկական տանկերի վրա հարձակման կապակցությամբ։

Հունիսի 11-ին ԱՄՆ ուժերը հարձակվել ու շարքից հանել են Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող Jalvee նավթատարը Օմանի ծոցում՝ Իրանի դեմ շրջափակումը «խախտելու համար»։ Հարձակումից հետո փրկվել է 20 հնդիկ նավաստի։ ԱՄՆ-ն նշել է, որ նավը փորձել է նավթ տեղափոխել Իրանից Օմանի ծոցով։

Ավելի վաղ ԱՄՆ-ն նույն տարածքում հարվածել էր Settebello նավթատարին, որը, ըստ ԱՄՆ-ի, նույնպես փորձել է խախտել Իրանի դեմ ծովային շրջափակումը։ Տանկերի վրա հարձակումից հետո փրկվել է քսանմեկ հնդիկ նավաստի։ Անձնակազմի ևս երեք անդամ անհետ կորած է համարվում։

Send