Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երեք uպանություն՝ Նորապատում․ մեկը դшնшկով հարվածներ է հասցրել մի կնոջ, որի որդին հետո uպանել է հոր ու որդիների

Blog Image

Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան, հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ներկայացնում ենք դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի նախնական տեղեկությունները։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։

Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։ 

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում սպանություն է եղել։ Ազգությամբ եզդի տղամարդը սպանել է հորը և երկու որդուն։ Արմավիրի մարզում այս պահին ողջ իրավապահ համակարգն է։

Send