Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ ինչ վնասներ է կրել Ուկրաինան

Blog Image

Ռուսաստանի զինված ուժերը գիշերը խմբային հարված են հասցրել Ուկրաինայի Կիեւում և շրջակա տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտին և լոգիստիկ կենտրոնին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

- Կիեւի Դարնիցայի լոկոմոտիվային դեպոն, որը Ուկրաինայի Հարավարևմտյան երկաթուղու կարևորագույն օբյեկտներից է, վնասվել է։

- Վնասվել է Կիեւի մարզի Բրովարիի լոգիստիկ կենտրոնը, որը խոշոր տեսակավորման օբյեկտ է, որտեղ պահվում են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։

- Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստներում վնասվել են ռազմական տեխնիկա և վառելիքի ռեզերվուարներով պահեստներ։

- Հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել է 457 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Send