Լուսանկարիչները ֆիքսել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի «հուշաթերթիկը», որը նա երեկ կրել է ձեռքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումից հրապարակված կադրերում երևում է, որ հատուկ բանագնացը ձեռքին թուղթ է պահում, որի վրա մի քանի կետ է գրված․ «Շնորհակալություն․ Թրամփի տեսլականը», «Երեկ հանդիպել եմ եվրոպացիների հետ», «Զգում եմ դրական դինամիկա։ Պետք է ամրապնդենք այս հաջողությունը», «Գործարար համաձայնություն»։

Русский