Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան Ժամանց ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ն կապահովի լավագույն պայմաններն Իրանի ազգային հավաքականի՝ ԱԱ-ին մասնակցելու համար․ Ինֆանտինո

Blog Image

ՖԻՖԱ-ն կապահովի լավագույն պայմաններն Իրանի ազգային հավաքականի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, «N+»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Մենք ապրում ենք իրական աշխարհում և հասկանում ենք այն շատ դժվարին իրավիճակը, որում Իրանի ազգային հավաքականն է, բայց մենք աշխատում ենք և կապահովենք, որ նրանք իրենց Աշխարհի առաջնության խաղերը խաղան լավագույն պայմաններում», - ասել է Ինֆանտինոն։

ՖԻՖԱ-ի ղեկավարն ասել է, որ իրենք չունեն B, C կամ D ծրագրեր, միայն A ծրագիր։ «Մենք ապրում ենք բարդ աշխարհաքաղաքական համատեքստում, և մենք չենք կարող լուծել այս խնդիրները, բայց մենք ունենք հնարավորություն միավորվելու և ստեղծելու պայմաններ, որպեսզի աշխարհը միավորվի խաղաղության ու տոնակատարության մթնոլորտում», - նշել է Ինֆանտինոն։

Send