Իսրայելը շահագործում է ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ տարածաշրջանում հարձակումներ իրականացնելու համար, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
Մաջիդ ալ-Անսարիի խոսքով՝ Դոհան շարունակում է բանակցություններն Օմանի և Պակիստանի հետ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ:
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի երկարաձգումը կարող է հանգեցնել հետագա սրացման և վնասել բոլոր կողմերին․ «Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ խաղաղ լուծման հասնելու և նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար»:
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի և Իրանի միջև սրվող հակամարտությունը շահագործելու մեջ՝ տարածաշրջանում մահացու հարվածներ հասցնելու համար:
Ալ-Անսարին զգուշացրել է Իսրայելին չփորձել շահագործել իրավիճակը՝ պաղեստինյան, լիբանանյան և սիրիական տարածքներում «նոր իրականություն պարտադրելու» համար:

Русский