Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ու՞մ, ո՞ր հիվանդությունների դեպքում է հակացուցված սուրճ խմել

Blog Image

Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա UfaTime.ru-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքի հիմնական հակացուցումները։

Ուրազակովայի խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշությամբ սուրճ խմել, եթե արյան բարձր ճնշում ունեք։

«Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար»,- բացատրել է բժիշկը։

Նաև, շարունակել է գաստրոէնտերոլոգը, այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում անքնության դեպքում, քանի որ կոֆեինն օրգանիզմում մնում է սպառելուց հետո մինչև վեց ժամ և կարող է խանգարել քունը։ Ուրազակովան նաև առաջարկել է հրաժարվել սուրճից նրանց, ում մոտ այն ավելացնում է անհանգստությունն ու նյարդայնությունը։

Այս ըմպելիքը հակացուցված է նաև խրոնիկ գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի սրման ժամանակ, քանի որ այն բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ինչը հետաձգում է ապաքինման գործընթացը, զգուշացրել է բժիշկը։

Send