Շատ գեր կամ չափազանց հիմար, այսպես է բնութագրել Միացյալ Նահանգների պատերազմի դեպարտամենտի քարտուղար Փիթ Հեգսեթը՝ խոսելով ամերիկացիներին բանակ զորակոչելու դժվարությունների մասին։
«Մեր երիտասարդ տղամարդկանցից շատերը չափազանց գեր են կամ չափազանց հիմար... Ոչ թե հիմար, դա սխալ է։ Մենք պարզապես բավարար չափով չենք կրթում նրանց։ Կա՛մ նրանք ունեն ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշ, կա՛մ այլ բաներ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Русский