Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վաղաժամ է խոսել Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մեկնելու կամ Թրամփի հետ հանդիպման մասին․ Պեսկովը խոսել է նաև Փաշինյանի այցից

Blog Image

Կրեմլն Ուկրիանայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուց Մոսկվա այցելելու հրավերի վերաբերյալ մերժում չի ստացել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վաղաժամ է խոսել Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մեկնելու կամ Թրամփի հետ հանդիպման մասին»,- ի թիվս այլնի՝ ասել է Պեսկովը։

- G20-ի հրավերին պատասխանը կտրվի ավելի ուշ, սակայն Ռուսաստանն ամեն դեպքում կմասնակցի խմբի աշխատանքներին։

- Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել, թեև հստակ ամսաթիվը դեռ վերջնականապես հաստատված չէ։

- ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվներից ստացված 8 միլիարդ եվրոյի փոխանցումն Ուկրաինային անօրինական է և գողություն է համարվում։

- Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Պուտինին ուղղված հրավերը․

- Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար։ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. նա ձգտում է խաղաղության Ուկրաինայում, այլ ոչ թե պարզապես զինադադարի․

Send