Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում, Ռուբեն Ռուբինյանը uպառնացել էր իրեն պսակադրող քահանային․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք` Տեր Օշին քահանային խրատելու, թե` «խելքդ գլուխդ հավաքիր»: Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»: «Որեւէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, եւ ՀՀ-ում բոլորը, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին»,- հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու արշավել Սաղմոսավանք: Նա քահանային նաեւ Քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել՝ ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում: Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը:

Մեզ ասացին, որ Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեւոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Տեր Օշինը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանի պսակը ժամանակին ինքն է իրականացրել: Հարցրինք՝ Ռուբինյանն այն ժամանակ Քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ-որ պրոցես տեղի ունեցե՞լ է այս շաբաթներին։ «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ, հանգիստ ապրում եմ»,- ասաց Տեր Օշինը:

 

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգեւավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։

Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի «ուրախ ավտոբուսը» եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով` կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում:

Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին, լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Ի դեպ, ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջին վիճակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի՝ նույն պեռաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենդանական ծագման սնունդը։

 
   

 

Send