Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լիբանանի նախագահ Ժոզէֆ Աուն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին

Blog Image

Այսօր առավոտյան՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին, երկուշաբթի, Լիբանանի Հանրապետության նախագահ, զորավար Ժոզեֆ Աունն այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։

Նախագահ Աունի այցելության հիմնական նպատակն էր ցավակցություն հայտնել Վեհափառ Հայրապետին՝ նրա եղբոր՝ Ավետիս Քեշիշյանի մահվան կապակցությամբ, որը վերջերս մահացել էր Նյու Յորքում։

Հանդիպմանը ներկա էին Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար դոկտ. Նորա Բայրագտարյանը, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի համաատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը, Լիբանանի խորհրդարանի ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Իբրահիմ Քանաանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե արք. Փանոսյանը և միաբան հայրեր։

Send