Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է կարմիր հաղարջն անփոխարինելի․ քչերը գիտեն

Blog Image

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։


Կարմիր հաղարջը հարուստ է А, С, Е, վիտամիններով, երկաթով, կալիումով խնձորաթթվով, պեկտինային ու ազոտական նյութերով ու սելեն հանքանյութով: Կարմիր հաղարջը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք, ինչպես հայտնի է, պայքարում են քաղցկեղային բջիջների դեմ:
Այս հատապտուղը հարուստ է ասկորբինաթթվով  (սև հաղարջն այդ ցուցանիշով 4-5 անգամ ավելի է հարուստ է): Մեծ քանակությամբ երկաթ  է պարունակում, որն անհրաժեշտ է  անոթներին ու կալիում, որն էլ բարերար է ազդում սրտի վրա ու դուրս բերում ավելորդ հեղուկն օրգանիզմից`  կանխելով այտուցառաջացումն ու աչքերի տակ պարկերի գոյացումը:
Այս հատապտուղը շատ երկրների ժողովրդական բժշկության մեջ լայնորեն է  կիրառվում.առաջարկվում է  դիաբետով հիվանդներին բուժելու նպատակով, ախորժաբեր է   ու սրտխառնուքի դեմ գործածվում: Միզամուղ է ու լեղամուղ: Հակաբորբոքային, ջերմիջեցնող, արյունաստեղծ, թուլացնող ու ընդհանուր ամրապնդող հատկությամբ օժտված: Արյան մակարդելիությունն է  նվազեցնում ու նպաստում ինֆարկտի ու ինսուլտի կանխարգելմանը, իսկ հաղարջի մեջ պարունակվող սաթի ու խնձորաթթուն համարվում են էներգատու միացություններ: Հաղարջի հյութ է առաջարկվում տարեցներին, մարզիկներին` տոնուսը պահպանելու համար: Հրաշալի  հագեցնում է ծարավը, իջեցնում ջերմությունը , քրտնամուղ է ու օգնում է սակավարյունության դեպքում:
 

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Send