Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Մենք չենք կարող ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, պատրաստ ենք վերանորոգել սարքավորումները. Բուլղարիայի վարչապետ

Blog Image

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը հայտարարել է, որ իր երկիրը սպառել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու իր հնարավորությունները, բայց կարող է օգնել սարքավորումների վերանորոգման հարցում։

Նա այս հայտարարությունն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։

«Մենք սպառել ենք ռազմական աջակցություն ցուցաբերելու մեր հնարավորությունները, նկատի ունեմ զենք և զինամթերք բուլղարական ռազմական պահեստներից», - հայտարարել է Ռադեւը լրագրողների հետ զրույցում։

«Մենք տրամադրել ենք 13 փաթեթ և այլևս ոչինչ չունենք Ուկրաինային մատակարարելու։ Այն, ինչ մենք կարող ենք տրամադրել, տեխնիկական ռազմական աջակցություն է։ Մենք կարող ենք վերանորոգել Բուլղարիայում տեղակայված ռազմական տեխնիկան։ Սա մեր աջակցությունն է», - հավելել է վարչապետը։

Send