Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփը չի աջակցել Կիեւի` Starlink-ի հետ կապված խնդրանքին․ FT

Blog Image

Ուկրաինան թույլտվություն է խնդրում օգտագործել Starlink համակարգով հագեցած անօդաչու սարքեր Ռուսաստանի խորքը հարվածելու համար, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այդ գաղափարը, հաղորդել է «Financial Times»-ը։

Հոդվածի համաձայն՝ սա պահանջում է SpaceX-ի սեփականատեր Էլոն Մասկի հաստատումը, որի դիրքորոշումը Ուկրաինայի և նրա արբանյակային ինտերնետի օգտագործման վերաբերյալ բազմիցս փոխվել է։ Մեկ այլ հնարավոր խոչընդոտ է այն, որ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը, որը անմիջական կապ է ունեցել Մասկի հետ, հրաժարական է տվել հուլիսին։

Starlink-ը Մասկի SpaceX-ի կողմից մշակվող գլոբալ արբանյակային լայնաշերտ ինտերնետային ցանց է։ Համակարգը հիմնված է Երկրի ցածր ուղեծրում տեղակայված հազարավոր արբանյակների վրա. ընկերության տվյալներով՝ կապի ուշացումը մոտավորապես 25 միլիվայրկյան է։

Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսին կայացած հանդիպման ժամանակ Թրամփից խնդրել է ավելի շատ խափանող սարքեր, սակայն դրանց օգտագործումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ժամանակ, սրել է ամերիկյան հրթիռների պակասը։ ԱՄՆ նախագահին համոզելու փորձի ժամանակ Զելենսկին նույնիսկ առաջարկել է սահմանափակել հարվածի խորությունը մինչև 200 կիլոմետր։ Սակայն, հանդիպմանը ներկա աղբյուրների համաձայն, Թրամփը վերջնական պատասխան չի տվել և «ակնհայտորեն չի աջակցել այս ծրագրին»։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ Մասկը Կիեւին իր հավանությունը չի տա։

 

Send